
Հաշվետար Աշտարակում
Ֆլեշ ՍՊԸ
Նկարագրություն
Ֆլեշ ընկերությունը փնտրում է հաշվետարի՝ Աշտարակում գտնվող գրասենյակում աշխատելու նպատակով։
Պարտականություններ
- Հարկային հաշիվների կազմում, դուրսգրում և խմբագրում,
- Պահեստից ապրանքների մուտքի և ելքի ձևակերպում,
- ՀԾ և 1C ծրագրով ձևակերպումների կատարում,
- Փաստացի վաճառքների և հարկային հաշիվների համեմատում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Կառավարչական հաշվառման այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ և 1C ծրագրերի իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- E-invoicing համակարգչային հավելվածի տիրապետում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․