Հաշվետար
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր Ապարան Թանը-ը փնտրում է պատասխանատու և բանիմաց հաշվետարի։
- Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից-ուրբաթ, շաբաթ օրերին տանից պետք է հաշիվներ գրել,
- Աշխատանքային ժամերը՝ 08:00-18:00,
- Աշխատավարձը սկսած 250,000 ՀՀ դրամից։
Պարտականություններ
- Հաշիվների դուրս գրում,
- Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթեր, շրջանառության հարկի հաշվետվություններ, վիճակագրական հաշվետվությունների ներկայացում,
- Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը:
Պահանջներ
- Հաշվապահական կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, invoicing ծրագրերի իմացություն,
- Հայերեն, գրագետ գրելու և խոսելու ունակություն,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություն։
Հավելյալ նշումներ
Հասցե՝ Արգավանդ, Փարաքար։
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: