Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
04.12.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու և մանրուքների նկատմամբ ուշադիր հաշվետարի, ով կմիանա մեր ֆինանսական թիմին։

Պարտականություններ

  • Ֆինանսական և հաշվապահական գործարքների գրանցում և հաշվառում

  • Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի ստուգում և մշակում

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում

  • Հաշվապահական տվյալների մուտքագրում և վարում 1C համակարգում

  • Հաշվապահական հաշիվների համադրում և անհամապատասխանությունների բացահայտում

  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանն աջակցություն

  • Պաշարների և հիմնական միջոցների հաշվառման գործընթացներին մասնակցություն

  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և ֆինանսական փաստաթղթերի արխիվացում

  • Ներքին և արտաքին աուդիտների գործընթացներին աջակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն

  • 1C և MS Excel ծրագրերի իմացություն, Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվություն

  • Վերլուծական մտածողություն և թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2, 09:00–18:00
  • Աշխատավայր՝ Երևան, Քըրք Քըրքորյան 1/1

Մենք առաջարկում ենք`

  • Կայուն աշխատանք խոշոր և զարգացող ռեստորանային ցանցում

  • Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն

  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր

  • Անվճար սնունդ աշխատանքային ընդմիջման ընթացքում

  • Մարզասրահի արտոնյալ փաթեթ

  • Ծննդյան օրվա կապակցությամբ վճարովի հանգստյան օր

Ընկերության մասին
address
Հասցե
Քըրք Քըրքորյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում