Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
29.10.2026

Նկարագրություն

Կայուն Մենեջմենթ ընկերության կողմից կառավարվող Eria Suite Yerevan հյուրանոցի համար փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր Հաշվետարի, որը կզբաղվի հյուրանոցի ֆինանսական և հաշվապահական գործառնությունների պատշաճ կազմակերպմամբ։

Պարտականություններ

  • Հյուրանոցի ընթացիկ հաշվապահական գործառնությունների իրականացում և վերահսկում
  • Առաջնային հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում և հաշվառում
  • Հյուրանոցի եկամուտների և ծախսերի ամենօրյա հաշվառում
  • ՀԴՄ, POS և բանկային գործառնությունների վերահսկում և համադրում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում և վերահսկում
  • Մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
  • Պահեստի և ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում
  • Ամսական և տարեկան հաշվետվությունների պատրաստում
  • Հարկային և այլ պարտադիր հաշվետվությունների նախապատրաստում
  • Անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական վերլուծությունների և հաշվարկների իրականացում
  • Հյուրանոցի տարբեր բաժինների հետ ֆինանսական տվյալների ճշտում և համադրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն
  • Հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն
  • MS Excel-ի լավ իմացություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր պատասխանատվության զգացում
  • Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
  • Թիմում աշխատելու և տարբեր բաժինների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն

Մենք առաջարկում ենք՝

  • Մասնագիտական և կայուն աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
  • Աշխատանք հյուրանոցային ոլորտում գործող պրոֆեսիոնալ թիմում
  • Զեղչային համակարգ հյուրանոցային ցանցի ծառայությունների համար

Աշխատանքի վայր՝ Երևան

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում