Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

Ռուբեն Գրուպ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 208,000-234,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
17.10.2026

Նկարագրություն

«Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն փնտրում է հաշվետարի, ով պատասխանատու կլինի հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման, ինչպես նաև ծրագրում բանկային քաղվածքների մուտքագրման համար։

Պարտականություններ

  • Դուրս գրել վճարման հաշիվներ 1C 8․3, ՀԾ, E-invoicing համակարգերի միջոցով,
  • Մուտքագրել բանկային քաղվածքները ծրագիր,
  • Ստուգել և վարել անկանխիկ գործարքներով իրականացված գործարքների կտրոններրը,
  • Մուտքագրել գնված ապրանքների տվյալները ՀԾ և 1C 8․3,
  • Taxservice ծրագրերի իմացություն
  • Ստեղծել ապրանքների տեղափոխության ուղեկցող փաստաթղթեր։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • 1C 8․3 և ՀԾ ծրագրերի իմացություն
  • Taxservice ծրագրերի իմացություն
  • MS Office-ի լավ իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Թիմում աշխատելու հմտություն։

Հավելյալ նշումներ

  • Հասցե՝ Գուսան Սեբաստիա 37/6
  • Աշխատանքային օրեր և ժամեր ՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։30-19։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Սեբաստիա 37/6
address
Աշխատակիցների քանակ
51-150

«Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն շինանյութի ներկրմամբ և վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում։ Ավելի քան 28 տարվա գործունեության ընթացքում մենք սպառողին առաջարկում ենք բարձր որակ, ժամանակակից դիզայն և հարմարավետ լուծումներ՝ համագործակցելով վստահելի միջազգային բրենդների հետ։Մեր ընկերությունը շուկայում հայտնի է «Ռուբեն» և «Էլֆ Դեկոր» խանութների ցանցերով:

Մենք կայացած և հուսալի կազմակերպություն ենք, որտեղ աշխատակիցը համարվում է գլխավոր արժեք։ Ընկերությունում մեծապես կարևորում ենք թիմային աշխատանքը, խրախուսում ենք շարունակական մասնագիտական զարգացումը և ապահովում կարիերայի աճի իրական հնարավորություններ։

Եթե փնտրում եք կայուն աշխատանք և զարգացող մասնագիտական միջավայր, «Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն ճիշտ ընտրություն է Ձեզ համար։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում