Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

Դոմուս

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
16.10.2026

Նկարագրություն

«Դոմուս» ընկերությունը աշխատանքի է հրավիրում սկսնակ հաշվետարի՝ հաշվետարների թիմին միանալու համար։

Եթե ցանկանում եք սկսել կամ զարգացնել Ձեր մասնագիտական ուղին հաշվապահության ոլորտում, ունեք սովորելու ցանկություն և ուշադիր եք մանրուքների նկատմամբ, սիրով սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

Հիմնական պարտականություններ

  • Հաշիվ-ապրանքագրերի ժամանակին և ճշգրիտ դուրսգրում

  • Ապրանքների միջպահեստային և միջմասնաճյուղային տեղափոխությունների ձևակերպում

  • Կանխավճարային հաշիվների պատրաստում և տրամադրում

  • Պատվերների և համապատասխան սկզբնական փաստաթղթերի տվյալների ստուգում

  • Դուրս գրված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունների հայտնաբերում և ուղղում

  • Հաճախորդների և ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ տվյալների ճշտում

  • Փաստաթղթերի պատշաճ պահպանում և համակարգում

  • Հաշվապահությանն առնչվող ընթացիկ այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում

  • Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն

  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության բազային իմացություն

  • Համակարգչային լավ գիտելիքներ

  • 1C ծրագրի իմացություն

  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

  • Թիմում աշխատելու ունակություն

  • Սովորելու և մասնագիտական զարգանալու ցանկություն

Մենք փնտրում ենք

Պատասխանատու, ուշադիր և սովորելու պատրաստակամություն ունեցող թեկնածուի, ով ցանկանում է իր մասնագիտական կարիերան սկսել հաշվապահության ոլորտում և զարգանալ թիմի հետ միասին։

Հավելյալ նշումներ

  • Աշխատավայր՝ ք. Երևան, Միկոյան 18/2, (Մասիվ)

  • Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ + շաբաթ օրը՝ կես օր

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում