Հաշվետար
Sbox LLC
Նկարագրություն
ԷՍԲՈՔՍ ՍՊԸ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բանիմաց, խելացի, կարգապահ, թիմում աշխատելու կարողություն ունեցող անձանց ։
Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ , առողջ աշխատանքային մթնոլորտ և կայուն աճ ։
Պարտականություններ
-
Գլխավոր հաշվապահին օժանդակել առևտրային գործունեության հաշվապահական հաշվառման կազմակերպման հարցերում
-
Ապրանքաշրջանառության, պահեստի և վաճառքի հաշվառման վերահսկում
-
Մատակարարների և գնորդների հետ հաշվարկների վերահսկում
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն՝ հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն
-
Աշխատանքային փորձ՝ հաշվապահության ոլորտում առնվազն 1 տարի
-
Առևտրի ոլորտում աշխատանքի փորձ՝ ցանկալի
-
ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն
-
ՀԾ ծրագրերի իմացություն
-
Պատասխանատվություն, ճշգրտություն, վերլուծական մտածողություն
Մենք առաջարկում ենք
-
Կայուն աշխատանք առևտրային կազմակերպությունում
-
Մրցունակ աշխատավարձ
-
Մասնագիտական աճի հնարավորություն
-
Առողջ աշխատանքային միջավայր