Հաշվետար
Դուետ Քոմփանի
Նկարագրություն
«Դուետ Քոմփանի» ընկերությունը փնտրում է պատասխանատու և հաշվետարի, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին և կաջակցի հաշվապահական փաստաթղթաշրջանառության և ընթացիկ հաշվառման աշխատանքների պատշաճ իրականացմանը։
Պարտականություններ
- Առաջնային հաշվապահական փաստաթղթերի ընդունում, ստուգում և համակարգում,
- Հաշվապահական տվյալների մուտքագրում և մշակում,
- Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ ընթացիկ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ MS Office փաթեթի լավ իմացություն,
- ՀԾ-Հաշվապահ համակարգի իմացություն,
- E-invoicing համակարգով աշխատելու իմացություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- ՀԾ-Վաճառքի կառավարման ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։
- Աշխատավարձ` նախնական 200.000֏
- Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։