Հաշվետար
Գոլդշին
Նկարագրություն
Գոլդշին Ընկերությունը փնտրում է հաշվետար՝ Բալահովիտ 8/5 հասցեում:
Պարտականություններ
- Նախահաշիվների և հաշիվների դուրսգրում,
- Իրականացնել մատակարարների և գնորդների հաշիվ-ապրանքագրերի հաշվապահական գրանցումը,
- Իրականացնել առաքումների դուրսգրումը՝ ձևակերպված հաշիվ-ապրանքագրերի համաձայն՝ ապահովելով ապրանքների շարժի ճիշտ արտացոլումը հաշվապահական հաշվառման համակարգում։
- Գերազանց տիրապետել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) աշխատանքին,
- Իրականացնել դրամարկղի գործառույթների հետ կապված այլ աշխատանքներ,
- Կատարել վերադասի կողմից տրվող հաստիքին առնչվող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքներ՝ 1C 8.3, Microsoft office (Word, Excel),
- Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ խոսք, հաճախորդների հետ բարեհամբույր շփման պատրաստակամություն,
- Հայերեն գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն,
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն,
- Թիմում աշխատելու ունակություն
- Ճշտապահություն, պարտաճանաչություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Պատասխանատվության զգացում,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ գործառույթների իրականացում:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-շաբ.՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00:
- Աշխատավարձ՝ 220․000 ՀՀ դրամ/ 190.000 ֆիքս + 30.000 բոնուս/:
- Աշխատանքը գլխամասում է՝ Բալահովիտ 8/5 հասցեում:
- Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: