Հաշվետար
Տինտակոլ
Նկարագրություն
Tintakol ընկերությունը փնտրում է՝ պարտաճանաչ, պատասխանատու, սովորելու պատրաստակամ արտադրության հաշվետարի։
Պարտականություններ
- Հարկային հաշիվների և տեղափոխության բեռնագրերի դուրսգրում e-invoicing համակարգով,
- Մուտքի, դուրսգրման, տեղափոխման փաստաթղթերի և բանկային քաղվածքի մուտքագրրում հաշվապահական ծրագիր,
- Պատրաստի արտադրանքի ինքնարժեքի հաշվառում՝ հաստատված նյութածախսի հիման վրա,
- Փաստացի գույքագրման արդյունքների համեմատում հաշվապահական մնացորդների հետ,
- Համագործակցություն արտադրության պատասխանատուների և օպերատորի հետ՝ ապահովելով հաշվապահական փաստաթղթերի պատշաճ լրացումն ու ժամանակին փոխանցումը, ինչպես նաև գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում՝ կապված հաստիքի հետ։
Պահանջներ
- Մասնագիտական բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձը ոլորտում կդիտվի առավելություն
- Լինել սթրեսակայուն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ։
Tintakol HoldCo ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: