Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
15.08.2026

Նկարագրություն

<<Օվալ>> պլաստիկ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետարի:

Պարտականություններ

  • Բանկային գործառնությունների ձևակերպում,
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում,
  • Ծրագրային համակարգերում համապատասխան գործառնությունների մուտքագրում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում,
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Սթրեսային պայմաններում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություններ,
  • Պատասխանատու և պատրաճանաչ մոտեցում աշխատանքին,
  • Թիմային աշխատանքի ունակություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա։

Հասցե՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Հաղթանակ թղմ, 1փ., 1/8:

Հետաքրքված և համապատասխան թեկնածուներին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ռեզյումե։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Հաղթանակ 1-ին փող, 1/8
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
043007588

«ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը զբաղվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկե և թղթե տարաների արտադրությամբ և տպագրությամբ:

Հայաստանի առաջին և ամենամեծ պլաստիկ ընկերության արտադրամասում միանգամից աչք է շոյում հարուստ բնությունը. մոտ 3 հեկտար տարածքի մեծ մասը լի է ծաղիկներով և պտղատու ծառերով: Դա այնքան անհավանական է թվում, բայց հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ես հիմնադրի՝ Վարուժան Խալաթյանի հետ: Կյանքի մեծ մասը նա նվիրել է սիրելի քաղաքի կանաչապատման աշխատանքներին, ու ահա մի օր՝ կյանքի և իրադարձությունների բերումով, սկսում է զբաղվել պլաստիկի արտադրությամբ: 
  
Դա 1990-ականներին էր, երբ Հայաստանում պլաստիկե տարաներ չկային: Կաթնամթերքը ապակե շշերով էր վաճառվում, որի սանիտարահիգիենիկ վատ վիճակի մասին հաճախ էր խոսվում: Այդ տարիներին մի քանի ընկերություն կար, որոնց Վարուժան Խալաթյանն առաջարկում է պլաստիկե, հիգիենիկ սննդային տարաներ: Առաջարկը հավանության է արժանանում:

1995թ.-ին Հայաստանում սկսվում է պլաստիկի արտադրությունը:
 
Սկզբում միայն ընտանիքի անդամներով էին՝ Վարուժան Խալաթյանը, կինը, որդին, դուստրերը, իսկ այսօր արդեն գործարանն ապահովում է ավելի քան 500 աշխատատեղ:

Առաջին պլաստիկե տարան

Առաջին պլաստիկե տարան բոլորիս հայտնի 200-գրամանոց թթվասերի բաժակն էր, հետո՝ կես-լիտրանոց մածունի տարան: Սկզբնական շրջանում արտադրվում էր ընդամենը 3 տեսակ պլաստիկե տարա, իսկ այսօր արդեն այդ թիվը գերազանցում է 1500-ը:

Հաջողությունը հեշտ չի տրվում, բայց հաջողության գլխավոր գրավականը գործը միշտ ավարտին հասցնելն է: Վարուժան Խալաթյանը հենց այդպիսինն է՝ երբեք չի եղել որևէ նախաձեռնություն, որը կիսատ թողնի: «Երջանկահիշատակ հայրս ասում էր՝ եթե գոտիդ ամուր կապես ու գործիդ հետևից գնաս, անպայման կհաջողես», - հիշում է Վ․ Խալաթյանը:

Ընկերությունն այժմ զբաղվում է նաև պլաստիկի վերամշակմամբ և օգտագործում է վերամշակված հումքը արկղեր, ջրահեռացման ցանցեր, քարի կաղապարներ և նմանատիպ այլ արտադրանք ստանալու համար։ Oval Pack-ն օր օրի ընդլայնվում է: Նոր պահանջարկին համապատասխանելու համար գործարանն անընդհատ վերազինվում է՝ համալրվելով գերժամանակակից սարքավորումներով։  Այժմ ընկերության ուղղվածությունը և պլանները թղթե տարաների փաթեթավորման զարգացմանն է միտված, որի անհրաժեշտությունը և պահանջարկը օրեցօր մեծանում է։

Այսօր Oval Pack գործարանը ամբողջությամբ փորձում է բավարարել այն պահանջարկը, որն ունի սպառողը։ Տևական ժամանակ է, որ Oval Pack-ը ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում: Oval Pack-ն անում է ամեն ինչ մեր երկրի տնտեսական աճն ավելացնելու համար։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում