Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

Մեգա Շին ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 170,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
07.08.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում հաշվետարի՝ գլխավոր հաշվապահի օգնականի։

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Բանկային գործառնությունների ձևակերպում,
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում,
  • Ներմուծումների մուտքագրում, ձևակերպում
  • Ծրագրային բազաներում համապատասխան գործառնությունների մուտքագրում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում,
  • Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրվող հանձնարարությունները։

Պահանջներ

  • ՀԾ Հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն,
  • Բարձրագույն կրթությունը,
  • Taxservice.am, Microsoft Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09.00-18.00։
  • Աշխատավարձը՝ 150,000-190,000 դրամ, կախված փորձից։
  • Աշխատանքի վայր՝ ք.Երևան, Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկ, Թերլեմեզյան 2/1։

ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060746746

Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինձներ, հատակի հարթեցնող նյութեր։

Տեսականու մեջ առանձնահատուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում