Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

Հոմեռ | Homer

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
17.07.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Գլխավոր Հաշվապահի օգնականի, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին և կաջակցի ընթացիկ հաշվապահական գործընթացների պատշաճ և ժամանակին իրականացմանը։

Պարտականություններ

  • Հարկային փաստաթղթերի դուրսգրում Taxservice, ՀԾ հաշվապահ և 1С համակարգերով։
  • Ապրանքանյութական արժեքների և ստացած ծառայությունների մուտքագրում համակարգեր, պահեստից ելքերի և տեղաշարժերի գրանցում։
  • Հիմնական միջոցների ձեռքբերումների գրանցում, կապիտալացվող և ընթացիկ ծախսերի ձևակերպում, հիմնական միջոցների դուրսգրում և օտարում։
  • Դրամարկղային փաստաթղթերի գրանցում և վերահսկում։
  • Բանկային քաղվածքների մուտքագրում և բանկային փոխանցումների իրականացում։
  • Մանրածախ վաճառքի գրանցում ՀԾ համակարգում։
  • Դրոշմանիշների և դրոշմապիտակների ձեռքբերում և հաշվառում։
  • Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ինչպես նաև այլ անհրաժեշտ հաշվետարական և հաշվապահական գործընթացների իրականացում։

Պահանջներ

  • Հաշվապահական հաշվառման գործառույթների հստակ իմացություն
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (կդիտվի որպես առավելություն)
  • 1C և ՀԾ հաշվապահ ծրագրերի տիրապետում
  • Taxservice համակարգի իմացություն
  • MS Office-ի լավ իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Ընկերության մասին
address
Հասցե
Մազմանյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
8885

Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:

Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում