Հաշվետար
«ՍՏԱՆԴԱՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Նկարագրություն
«Ստանդարտ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետարի:
Ընկերության գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական PARTS. STANDARDOIL. AM և STANDARDOIL. AM կայքերից:
Պարտականություններ
- Ստացված ապրանքների մուտքգրում, վաճառքների և վերադարձների ձևակերպում
- Դրամական միջոցների մուտքագրում, ելքագրում
- Ստացված և դուրսգրված հարկային հաշիվների հաշվառում
- Փաստաթղթաշրջանառության ապահովում, պատշաճ արխիվացում
- Ներքին հաշվետվությունների կազմում
Պահանջներ
- MS Office-ի (մասնավորապես Excel) իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Կազմակերպվածություն, աշխատանքային կարգապահություն
- Ժամանակի կառավարում
- Պատասխանատվության բարձր զգացում
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ
- Բոնուսային համակարգ (KPI)
- Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություն
- Թիմ, որտեղ քո ձայնը կարևոր է
«Ստանդարտ Գրուպ» ընկերությունը հանդիանում է պրեմիում դասի բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:
Ընկերությունը հանդիսանում է առաջատար Stellox, K2, Dynamax, Vitex, VMP Auto, ինչպես նաև VersaChem, Formula 1, Carso, Cardos և այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ առաջարկելով ավտոմոբիլային ոլորտի համար որակյալ և հուսալի լուծումներ։
Մեր գործունեության հիմքում ընկած են նորարարությունը, բարձրակարգ սպասարկումը և անհատական մոտեցումը։
Իր գործունեությունը ընկերությունը սկսել է 2016 թվականից:
Մեր առաքելությունն է՝ առաջարկել սպառողներին իրենց խնդիրների լավագույն լուծումները:
Մեր ընկերությունը մեծ կարևորություն է տալիս աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և արդյունավետ թիմային համագործակցությանը։ Մենք ձևավորում ենք աշխատանքային միջավայր, որտեղ խրախուսվում են նախաձեռնողականությունը, շարունակական ուսուցումը և արդյունքի նկատմամբ պատասխանատվությունը։ Ընկերության հաջողության հիմքում մեր նվիրված թիմն է, որի յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունի զարգացնելու իր մասնագիտական հմտությունները և ներդրում ունենալու ընկերության կայուն աճի և զարգացման մեջ։