Հաշվետար
Արթ-Գրուպ
Նկարագրություն
Արթ - Գրուպ ՍՊ ընկերությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում, ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։ Ներկայումս փնտրում ենք հաշվետար, ով պատասխանատու կլինի կազմակերպության ֆինանսական գործառնությունների հաշվառման, փաստաթղթերի ձևակերպման և հաշվետվությունների կազմման համար՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
Պարտականություններ
- Իրականացնել հաշվապահական հաշվառում և գրանցել ֆինանսական գործառնությունները
- Մշակել և ձևակերպել հաշվապահական փաստաթղթեր
- Կազմել և ներկայացնել ֆինանսական և հարկային հաշվետվություններ
- Վերահսկել մուտքերն ու ելքերը և ապահովել դրանց ճիշտ գրանցումը
- Համագործակցել հարկային և այլ վերահսկող մարմինների հետ
- Պահպանել ֆինանսական փաստաթղթերի արխիվը
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման հիմունքների լավ իմացություն
- Ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն
- Համակարգչային ծրագրերի (հատկապես Excel, հաշվապահական ծրագրերի՝ ՀԾ) լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրամասներին
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- Թիմում աշխատելու և հաղորդակցման ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքի սկիզբ 9։00-ից մինչև 18։00։