Հաշվետար
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
«Steko» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում է փորձառու և պատասխանատու Հաշվետարի։
Պարտականություններ
- Ապրանքների մուտքագրում, ելքագրում և մնացորդների պարբերական ճշգրտում։
- Ապրանքների տեղափոխման հետ կապված փաստաթղթերի պատրաստում և համակարգված հաշվառում։
- e-Invoicing համակարգով հարկային հաշիվների դուրսգրում և ստացված հաշիվների մուտքագրում։
- Աշխատանքային ամփոփ հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում կդիտվի որպես առավելություն)։
- ՀԾ, Excel, 1C և e-Invoicing ծրագրերի վարժ տիրապետում։
- Բարձր պատասխանատվության զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշտապահություն։
- Գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցվելու և թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-ուրբաթ՝ 09․00-18․00, շաբաթ՝ 09․00-16․00։
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: