Հաշվետար
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ
Նկարագրություն
ARGE BUSINESS ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, պատասխանատու և տրամաբանող սկսնակ հաշվետարի:
Պարտականություններ
- 1C էլեկտրոնային ծրագրում օրվա վաճառքի պատվերների իրացման գործընթացի ապահովում և առաքման թիմի համար համապատասխան փաստաթղթերի պատրաստում և խմբավորում,
- E.Invoicing էլեկտրոնային ծրագրով հարկային հաշիվների դուրս գրում և դրանց չեղարկում,
- Հարկային հաշիվների հավաքագրում, հաշվառում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում,
- Ապրանքների տեղափոխության փաստաթղթերի պատրաստում և հաշվառում,
- Բոլոր գործընթացների համապատասխան էլեկտրոնային ֆայլերի վարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /կարող են դիմել նաև տնտեսագիտություն, ֆինանսներ, կամ հաշվապահություն ուսումնասիրող ուսանողներ/,
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
- Excel -ի լավ իմացություն,
- 1C-8.3 ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություն և թիմում աշխատելու ունակություն,
- Տրամաբանություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը իրականացվելու է ոչ լրիվ աշխատաժամանակով։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 14։00-18։00։
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։