Հաշվետար
Ալեքս Տեքստիլ
Նկարագրություն
Ալեքս Տեքստիլ ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է հաշվետարի կադրային հաշվառման գծով։
Պարտականություններ
- 1C ծրագրով հաշվել աշխատակիցների աշխատավարձը, ամենամյա արձակուրդը, վերջնահաշվարկը և անաշխատունակության թերթիկները,
- Պատշաճ կերպով կազմել կադրային հաշվառման հետ կապված ամբողջ թղթաշրջանառությունը, հետևել դրանց ստորագրմանը աշխատակիցների կողմից,
- Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության ոլորտում,
- Աշխատանքային փորձ (ցանկալի է),
- 1C ծրագրի իմացություն (ցանկալի է),
- MS Excel ծրագրի իմացությունը (պարտադիր է),
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Զարգացած տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ,
- Սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Տվյալների հավաքագրման, մշակման կարողություն։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: