
Հաշվետար
C and F Co LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին ազնիվ, պատասխանատու սկսնակ հաշվետար:
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:
Պահանջներ
- Սեռը՝ իգական,
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում (կդիտարկվեն նաև ուսանողներ),
- ՀԾ-Հաշվապահ, 1C, e-invoicing ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00,
Հասցե՝ Շարուրի 43:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: