
Հաշվետար
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետարների, ներմուծված հումքի վաճառքի թիմում աշխատելու համար:
Պարտականություններ
- Տվյալների մուտքագրում ՀԾ,
- Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում,
- Պահեստային ապրանքների մուտքերի և ելքերի տեղաշարժի հսկում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների կատարում,
- Հարկային հաշիվների կազմում և դուրս գրում:
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն,
- Հաշվապահության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- MS Excel-ի և ՀԾ-ի իմացություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Պատասխանատվություն և բարեխղճություն:
Հավելյալ նշումներ
Մանրամասների համար կարող եք զանգահարել 043 003-510 հեռախոսահամարով:
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: