
Հաշվետար
Glasswork
Նկարագրություն
Ջրվեժում գտնվող ապակու գործարանի արտադրական հաշվառման թիմում փնտրում ենք հաշվետարների։
Պարտականություններ
- Ստանալ ինժեներներից արտադրական պատվերները,
- Ստուգել արտադրական պատվերը և ամբողջականացնում է արտադրական պատվերի տվյալները, իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում,
- Իրականացնել ինժեներների կողմից տրամադրված արտադրական պատվերների մուտքագրում ծրագիր, հետևում է կատարմանը,
- Ծրագրել ստեղծված յուրաքանչյուր հանգույցի համար մուտքագրում է օգտագործվող ապրանքների ցանկը, ստեղծում է նյութածախս, իրականացնում է աշխատավարձի մուտաքգրում,
- Պատասխանատու լինել ճիշտ և ժամանակին արտադրական պատվերը ծրագիր ներմուծելու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1C ծրագրի լավ իմացություն,
- MS Office փաթեթի՝ մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ։
Կդիտարկվեն նաև սովորելու մեծ ցանկությամբ սկսնակ մասնագետների CV-ները։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։