
Հաշվետար
«ԷՔՍՌԵՅԴ» ՍՊԸ
Նկարագրություն
‘’ԷՔՍՌԵՅԴ ՍՊԸ’’ ընկերությունը փնտրում փորձառու և պատասխանատու հաշվետար մեր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ընկերության ֆինանսական գործառնությունների վարման համակարգման և հսկողության իրականացում,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Հաշվապահական փաստաթղթերի վարում և արխիվացում,
- Հաշիվ ապրանքագրերի կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
- Հայկական հաշվապահական ստանդարտների (ASBA) և հարկային օրենսդրության լավ իմացություն,
- Աշխատանքային փորձ հաշվապահական ծրագրերի հետ (1C, Arka, և այլն)։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ,
- Բարեկամական և աջակցող աշխատանքային մթնոլորտ,
- Մասնագիտական զարգացում և առաջխաղացման հնարավորություն։
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին և հետաքրքրված եք մեր առաջարկով, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը նշված էլ. փոստի հասցեին
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի - Ուրբաթ 10:00 - 19:00, Շաբաթ 10:00-15:00
EXRADE ընկերությունը մասնագիտացված է բարձրորակ պրոֆեսիոնալ սարքավորումների և գործիքների ներմուծմամբ ու վաճառքով՝ Հայաստանում և Վրաստանում։
EXRADE-ը հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչը մի շարք աշխարհահռչակ բրենդների, այդ թվում՝ Husqvarna, Stiga, Lavor, Fiskars։
Բացի վաճառքից, ընկերությունն ապահովում է նաև հետվաճառքային սպասարկում, մասնագիտական խորհրդատվություն և վերապատրաստում՝ ստեղծելով վստահելի և երկարաժամկետ համագործակցության հիմք իր գործընկերների և հաճախորդների հետ։