Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 220,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Կոմֆորտ Ռ և Վ" ՍՊ Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է հաշվետարի։

Պարտականություններ

  • հարկային հաշիվների և բեռնագրերի դուրս գրում E-invoicing ծրագրով,
  • ապրանքների շարժի վերահսկողություն,
  • խանութ-սրահների վաճառքների և դրամարկղի վերահսկողություն,
  • ներմուծված ապրանքների մուտք 1C առևտուր ծրագրում,
  • բանկային փոխանցումների կատարում,
  • ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • 3 տարվա հաշվետարի աշխատանքային փորձ մանրամեծածախ առևտրի ոլորտում,
  • 1C 7․7 առևտուր ծրագրի գերազանց իմացություն,
  • ուշադրություն, կենտրոնացում, պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն, ինքնավստահություն, արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը 09:00-18:00, մեկ ժամ ընդմիջում։

Աշխատավարձը՝ 220 000 ՀՀ դրամ։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Օրբելի եղբ.65 /գործ./
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
033226498

Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում