Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

Sovrano

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
07.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունը, հաշվապահության թիմը համալրելու նպատակով, շտապ փնտրում է փորձառու հաշվետար:

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում ՀԾ համակարգ և արխիվացում,
  • Տեղափոխման փաստաթղթերի կազմում և դուրս գրում taxservice.am կայքի տիրույթում,
  • Հաստիքից բխող հաշվապահական այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, մասնավորապես՝ Excel,)
  • ՀԾ-ի և 1C-ի պարտադիր իմացություն,
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Art Lunch ճաշարանի զեղչի քարտ,
  • Թեյի և սուրճի հյուրասիրություն,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Ծառայողական տրանսպորտ։

Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում