Հաշվետար - օպերատոր
Լավ Ավտո
Նկարագրություն
" Լավ Ավտո " ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետարի
Պարտականություններ
- Դուրս գրել հարկային և ճշգրտող հաշիվներ,
- Վարել կադրային հաշվառում,
- Դրամարկղային գործառությունների հաշվառում,
- Բանկային քաղվացքների մուտքագրում և հաշվառում
- Աշխատանքից բխող և գլխավոր հաշվապահի կողմից հանձնարարված այլ գործառույթների կատարում
Պահանջներ
- աշխատանքային փորձը պարտադիր է;
- հաշվապահական 1C ծրագրի և 1C ERP 8.3 ծրագրերի իմացություն;
- MS Office փաթեթի ( հատկապես Excel -ի) իմացություն;
- հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության, աշխատանքային օրենսգրքի և այլ հարակից ոլորտների մասին առնվազն մինիմալ գիտելիքների առկայություն;
- պարտաճանաչություն, ազնվություն և կոլեկտիվում համերաշխ աշխատելու ունակություններ
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի - ուրբաթ ՝ 09:00-18:00
Շաբաթ օրը ՝ 09:00-16:00
<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։