Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար / 1C օպերատոր

STANDARD OIL

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
02.04.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Standard Oil» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետարի (իգական սեռի), նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձով:

Պարտականություններ

  • 1C ծրագրի վարում՝ պատվերների գրանցում, ապրանքների մուտքագրում, դուրսգրում
  • Փաստաթղթերի հիման վրա հարկային հաշիվների դուրսգրում
  • Անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համանման բնագավառում
  • 1 C ծրագրի տիրապետում
  • E-invoicing ծրագրի իմացություն
  • Համակարգչային գրագիտություն՝ Excel ծրագրի գերազանց տիրապետում
  • Պատասխանատվության զգացում
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Ֆուչիկի 27/5
address
Աշխատակիցների քանակ
51-150

Ստանդարդ Գրուպ ՍՊԸ-ն հանդիսանում է եվրոպական առաջատար բրենդների՝ K2, Dynamax, Vitex VMP Auto ապրանքատեսակների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ առաջարկելով ավտոմոբիլային ոլորտի համար որակյալ և հուսալի լուծումներ։ Մեր գործունեության հիմքում ընկած են նորարարությունը, բարձրակարգ սպասարկումը և անհատական մոտեցումը։

Ստանդարդ Գրուպ-ը մեծ կարևորություն է տալիս մասնագիտական աճին և թիմային աշխատանքին։ Մեր ընկերության ուժը մեր նվիրված աշխատակիցներն են, ովքեր զարգանալու և կատարելագործվելու հնարավորություններ ունեն՝ աշխատելով դինամիկ և աջակցող միջավայրում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում