Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ/օպերատոր

Բայազետ 1 ՍՊԸ

Աշխատավայր` Կոտայքի մարզ, գյուղ Արամուս
Աշխատավարձ`
Ամսական 250,000-300,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

ԲԱՅԱԶԵՏ ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվապահ-օպերատորի

Պարտականություններ

  • Պահեստի, տնտեսատեխնիկական ապրանքների, հումքերի մուտքագրում ծրագիր
  • Պատրաստի արտադրանքի, նյութերի և ապրանքների ելքագրում
  • Ապրանքների և հումքերի տեղաշարժի ստուգում պահեստների միջև
  • Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և ստուգում, կոմպլեկտավորում
  • Ապակոմպլեկտավորում
  • Գույքագրում
  • Բանկային փոխանցումների մուտքագրում՝ ՀԾ ծրագիր
  • Վարկերի և լիզինգների մնացորդերի ստուգում
  • Դրամարկղի շարժերի կատարում և վերահսկում/ԾՐԱԳՐԱՅԻՆ/
  • Վաճառքի թիմի դրամարկղների ստուգում
  • Պաշտոնից բխող այլ գործառույթներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ

  • Հծ առևտուր, հծ կառավարում ծրագրերի գերազանց իմցություն

  • Թիմում աշխատելու կարողություն

  • Արագ կողմնորշվելու ունակություն

Աշխատանքային գրաֆիկ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից -շաբաթ

Ժամեր՝ 09։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Խորենացի 43/7, Կոտայքի մարզ, գ․ Արամուս, Անկախության 1փող․ 10/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
94714346

<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում