Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահի օգնական/Հաշվետար

"Մաքուր Տուն" ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
24.07.2026

Նկարագրություն

«Մաքուր Տուն» ընկերությունը փնտրում է երիտասարդ, ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով հաշվապահի օգնական:

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում,
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի, 1C, e-invoicing ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացության բավարար մակարդակ,
  • Միջանձնային փոխհարաբերություններ հաստատելու կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Օffice),
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 66 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն: Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում