Հաշվապահի օգնական
Արֆարմացիա
Նկարագրություն
«Արֆարմացիա» ՓԲԸ-ն իր հաշվապահությունում աշխատելու համար փնտրում է հաշվապահի օգնական։ Աշխատակիցը կօգնի հաշվապահական թիմին փաստաթղթերի մշակման, ծրագրում տվյալների մուտքագրման և ամենօրյա հաշվառման աշխատանքներում։
Պարտականություններ
- Առաջնային փաստաթղթերի ընդունում, դասակարգում և մուտքագրում հաշվառման ծրագրում
- Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման և ստացված հաշիվ-ապրանքագրերի մշակման աջակցություն
- Ապրանքների մուտքի, ելքի և վերադարձերի փաստաթղթերի ստուգում և ձևակերպում
- Մատակարարների և հաճախորդների հետ համադրման ակտերի պատրաստում
- Excel-ով տվյալների հավաքագրում և աղյուսակների պատրաստում
- Փաստաթղթերի արխիվացում և պատշաճ պահպանում
- Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարականների կատարում
Պահանջներ
- Տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն (ուսանողները նույնպես կարող են դիմել)
- «ՀԾ-Հաշվապահ» կամ այլ հաշվառման ծրագրերի իմացություն
- Համակարգչի վստահ օգտագործում, հատկապես Excel
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
- Հայերենի և ռուսերենի իմացություն
- Ուշադրություն մանրուքներին, ճշտապահություն, սովորելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք
- Աշխատանք և մասնագիտական աճ դեղագործական ընկերությունում
- Ուսուցում աշխատանքի ընթացքում
- Աշխատավայր տեղափոխում ընկերության հաշվին՝ քաղաքի մի շարք հատվածներից
- Աշխատավարձ՝ «հարցազրույցի արդյունքներով»
Աշխատանքային գրաֆիկ
Շաբաթական 5 աշխատանքային օր, 10:00–18:00
Դիմելու կարգ
Ինքնակենսագրականներն ուղարկել Էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հաշվապահի օգնական»։ Հեռախոս՝ +374 77 548446։ Հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու 111։