Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահի օգնական

Սաֆարյան Շին ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
03.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սաֆարյան Շին ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվապահի օգնական։

Պարտադիր է ունենալ երկու տարվա հաշվապահի աշխատանքային փորձ ՀԾ Հաշվապահ ծրագրով ընդհանուր հարկման դաշտում։

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա, 10.00-18:00

Պարտականություններ

  • Հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն,
  • Հարկային վճարումների իրականացում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով,
  • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում (աշխատակիցների քանակը մինչև 15),
  • Համակարգում է բանկային գործառնությունների իրականացումը (կանխիկ գործառնություններ չկան),
  • Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում,
  • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ ընդհանուր հարկման դաշտում,
  • Համակարգչային գիտելիքներ, այդ թվում Excel-ի և Հայկական Ծրագրեր-ի իմացություն ( ՀԾ ՀԱՇՎԱՊԱՀ),
  • Հայաստանի Հանրապետության հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, սովորելու ձգտում և ցանկություն,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ,
  • Օտար լեզուների իմացությունը պարտադիր չէ։

Հավելյալ նշումներ

Աշխատավայրը գտնվում է ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանում, Թումանյան 24/7հասցեում: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ աշխատելու համար: Համատեղության կամ հեռավար աշխատանքի տարբերակը չի դիտարկվում:

Ընկերության մասին
address
Հասցե
Թումանյան 24/7
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
055670009

Կազմակերպությունը զբաղվում է բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցապատմամբ: Ընկերությունը գործունեություն է ծավալում 2019թ-ից և ունի դինամիկ զարգազման միտում: Պարբերաբար մեր թիմը համալրվում է նոր աշխատակիցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում