Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ/հաշվետար

Լեվել

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
21.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք շարունակում ենք համալրել մեր թիմը: Եթե սիրում ես աշխատել հավես միջավայրում, զարգացնել հմտություններդ ու սովորել փորձառուներից, ապա միացի՛ր մեզ:

Պարտականություններ

  • Ամբողջական հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
  • Հաշվետվությունների կազմավորում և ներկայացում համապատասխան մարմիններին,
  • Հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և փաստաթղթաշրջանառության կառավարում,
  • Բանկային գործարքների ձևակերպում և հաշվառում,
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
  • Աշխատավարձի հաշվարկ և վճարումների կազմակերպում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Եկամուտների և ծախսերի հաշվառում,
  • Ծրագրային բազաներում ֆինանսական գործարքների ճշգրիտ մուտքագրում,
  • Ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում՝ ըստ պահանջի,
  • Առհաշիվ գործարքների վարում և փաստաթղթերի գրանցում,
  • Դրամական մուտքերի ու վճարումների, դրամարկղի վարման կազմակերպում և վերահսկում,
  • Նյութական արժեքների, հիմնական միջոցների հաշվառման վարում և վերահսկում,
  • Հաշվապահության թիմի կատարած աշխատանքների ստուգում,
  • Ապահովում է արտադրության և շրջանառության ծախսերի նախահաշվի իրականացման, արտադրանքի իրացման, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման), կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական, հաշվարկային և վարկային գործառնությունների հաշվառումը,
  • Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում,
  • Արտադրության ինքնարժեքի հաշվարկում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Որակավորված հաշվապահի (ACCA, CPA կամ համարժեք) հավաստագրի առկայությունը ցանկալի է,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում,
  • ՀՀ հարկային օրենսդրության, հաշվապահական ստանդարտների (IFRS) գերազանց իմացություն,
  • ՀԾ Հաշվապահական ծրագրի, MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի (բարդ ֆունկցիաներ, հաշվետվությունների պատրաստում) գերազանց իմացություն,
  • Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ B2 մակարդակ և բարձր,
  • Ինքնուրույն աշխատելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն,
  • Ֆինանսական վերլուծություններ կատարելու և ստանդարտ հաշվետվություններ մշակելու հմտություն,
  • Թիմում աշխատելու, գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն,
  • Պայմանավորվածություններ վարելու և հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում, բազմաբնույթ խնդիրների միաժամանակյա կատարում,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և կարգապահություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և միառժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություն։

Հավելյալ նշումներ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 108 111 հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Դ․ Դեմիրճյան 2/3
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37495108111

Լեվել պրինտ ստուդիան իրականացանում է բարձրորակ տպագրական ծառայություններ՝ ցանկացած քանակի և դիզայնի:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում