Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահական խմբի ղեկավար (Team Lead)

ՖԻՆ ԼԱԲ ՍՊԸ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
30.06.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք մանրուքների նկատմամբ ուշադիր, պատասխանատու և փորձառու մասնագետի՝ հաշվապահական խմբի ղեկավարի հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • Ղեկավարել և կազմակերպել հաշվապահների առկա թիմի աշխատանքը
  • Բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց ժամանակին ու որակյալ կատարումը
  • Ապահովել հաշվետվությունների ճշտությունն ու ներկայացումը սահմանված ժամկետներում
  • Վերահսկել հաշվապահական փաստաթղթաշրջանառության գործընթացները
  • Ապահովել հարկային և հաշվապահական օրենսդրության պահանջների պահպանումը
  • Ապահովել հաշվապահական ծրագրերի (ՀԾ Հաշվապահ) տվյալների ճշգրտությունը
  • Հետևել օրենսդրական փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսներ կամ հաշվապահական հաշվառում ոլորտում
  • ՀՀ հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսգրքի և ֆինանսական հաշվետվության ստանդարտների գերազանց իմացություն
  • Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ, որից մեկ տարին առնվազն ավագ կամ գլխավոր հաշվապահի հաստիքում
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն
  • Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը` երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 09:00–17:30:

Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն:

Ընկերության մասին
address
Հասցե
Գրիգոր Հասրաթյան 12/6, Աջափնյակ
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 91 500095

Ֆին Լաբ ՍՊ ընկերությունը հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների ոլորտում իր ուրույն տեղն ու դերակատարումն ունեցող փորձառու և հեղինակավոր մասնագետներով համալրված ընկերություն է, որը հիմնադրվել է 2020 թվականին:

Ընկերությունը համագործակցում է տարբեր ոլորտների կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նորաստեղծ բիզնեսների հետ՝ ապահովելով ամբողջական հաշվապահական սպասարկում, հարկային խորհրդատվություն, ֆինանսական հաշվառում և բիզնես գործընթացների կազմակերպում։

Զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը՝ ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ և այդ ոլորտում բարձր վարկանիշ: Յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծում ենք առաձնահատուկ գործընկերային հարաբերություններ և կարևորում նրանցից ստացված յուրաքանչյուրի արձագանքը` ձգտելով բավարարել բոլոր հաճախորդների սպասելիքները և հաստատել ամուր ու երկարատև գործընկերային հարաբերություններ:
Ֆին Լաբ ՍՊԸ-ն կդառնա Ձեր ֆինանսական լաբորատորիան:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
13th salary
13-րդ աշխատավարձ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում