Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահական հաշվառման մասնագետ

Wip-Work in Progress

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
22.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Wip ընկերության գործընկեր VENGE Engineering ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված հաշվապահական հաշվառման մասնագետ։

Պարտականություններ

  • Եկամուտների և ծախսերի հաշվառման վարում,
  • Հաշիվ ապրանքագրերի դուրսգրում և հաշվառում,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում և վերահսկում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում,
  • Պարտքերի հավաքագրման գործընթացի կազմակերպում և իրականացում,
  • Վճարման հանձնարարականների պատրաստում և հաշվառում,
  • Մատակարարների, գնորդների և պայմանագրային գործընկերների փաստաթղթաշրջանառության վարում և փոխադարձ հաշվարկների իրականացում,
  • Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում,
  • Գործընկերների հետ հետադարձ կապի ապահովում,
  • Պահեստի աշխատանքների վերահսկում, գույքագրման աշխատանքների արդյունավետ կառավարում,
  • Հաշվառման գործընթացների բարելավմանն աջակցում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության միջին մակարդակի իմացություն,
  • file-online.taxservice.am կայքից օգտվելու իմացություն, MS Office, ՀԾ ծրագրի իմացություն, 1С ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Վերլուծական մտածողություն,
  • Մեծածավալ տվյալների հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն, ճշտապահություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արդյունավետ հաղորդակցության հմտություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների միջին մակարդակի իմացություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք

Ընկերությունը ՄՌԿ խորհրդատվական ընկերություն է, որ օգնում է կազմակերպություններին մինիմալ ռեսուրսներով հասնել մաքսիմալ արդյունքների։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում