Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ Upay ընկերությունում

Ucom

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 25.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

«Յուփեյ» ՓԲԸ-ն վճարահաշվարկային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018թ․-ին «Յուքոմ» ընկերության կողմից։ «Յուփեյ»-ն իր բջջային հավելվածի միջոցով առաջարկում է պարզ և արագ վճարումներ ավելի քան 200 ծառայությունների օգտին։ Ծառայությունները հասանելի են նաև ընկերության լայն մասնաճյուղային ցանցում՝ տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

Պարտականություններ

  • Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում՝ ապահովելով դրանց ամբողջականությունը և ժամանակին արտացոլումը հաշվապահական համակարգում,
  • Ամսական կտրվածքով կատարել փոխհաշվարկներ գործընկեր կազմակերպությունների հետ՝ կազմելով վերջիններիս հետ փոխադարձ հաշվարկների ակտեր,
  • Հաշվառել պարտքերի մարումներն ու մնացորդները՝ վերահսկելով դրանց հետևողական կատարումը և արձագանքելով առաջացած անհամապատասխանություններին,
  • Կազմակերպել վճարումների և փոխհատուցումների ճշգրիտ հաշվառում՝ ներբանկային և միջբանկային գործարքների շրջանակում,
  • Իրականացնել աշխատավարձերի, արձակուրդայինների, հիվանդաթերթիկների և այլ աշխատավարձային վճարումների հաշվառում՝ համապատասխան ՀՀ աշխատանքային օրենսգրքին և հարկային օրենսդրությանը,
  • Աջակցել ՀՀ Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացին։

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության/ֆինանսների ոլորտում,
  • Հարկային և հարակից օրենսդրության բավարար իմացություն,
  • Օnline-banking, Taxservice համակարգերի իմացություն,
  • ՀԾ-Բանկ և ՀԾ-Հաշվապահ ծրագրերի իմացություն,
  • Համակարգչային հմտություններ, MS Excel ծրագրի լավ իմացություն,
  • Հաշվապահների և աուդիտորների պալատի որակավորման ծրագրի մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի առավելություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում