Հաշվապահ նյութածախսի գծով
ՍԻ ՓԻ ԷՍ Էներջի Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և ուշադիր հաշվապահի, ով կմիանա մեր թիմին
Պարտականություններ
- Նյութածախսի վերահսկողություն և վերլուծություն
- Նյութածախսի սահմանված նորմաների պահպանում, փաստացի և նորմատիվային ծախսերի շեղումների բացահայտում ու պատճառների վերլուծություն
- Պահեստային շարժի վերահսկում
- Ապրանքանյութական արժեքների մուտքագրման, ելքագրման, ներքին տեղաշարժի վերահսկողություն
- Ապրանքաշրջանառության հաշվառում
- Ապրանքաշրջանառության հետ կապված բոլոր գործառնությունների ժամանակին և ճշգրիտ ձևակերպում հաշվապահական ծրագրերում
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշվապահության կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- ՀԾ ծրագրի իմացություն (փաստաթղթերի մատյան, պահեստներ, վաճառքներ)
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel-ի լավ իմացություն)
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
Հավելյալ նշումներ
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մրցակցային աշխատավարձ
- Մասնագիտական զարգացման և առաջընթացի հնարավորություն
- Բարենպաստ աշխատանքային միջավայր։
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թվականին, երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված <փողոցային վաճառքը>: Հետխորհրդային իրականությունում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում, երբ նորանկախ պետությունները սկսեցին սեփական տնտեսություն ստեղծել, CPS-ն իր առջև գլխավոր նպատակներ դրեց, որոնք էլ մտան նրա հետագա գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների մեջ:
CPS-ը կատարում է հաճախորդների, գործընկերների եվ պետության առջև ստանձնած իր պարտավորությունները:
CPS-ն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ընկերությունն իր ձեռքը պահում է վառելանյութի համաշխարհային շուկայի զարկերակի վրա, հետևում է տենդենցներին եվ կիրառում դրանք սեփական գործունեության ընթացքում: