Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ՝ կադրերի և աշխատավարձի հաշվառման գծով

Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
26.06.2026

Նկարագրություն

Թի Էմ Էլ Քոնսալթինգը փնտրում է հաշվապահ՝ կադրերի և աշխատավարձի հաշվառման գծով։

Պարտականություններ

  • Իրականացնել աշխատակիցների աշխատավարձի ամբողջական հաշվառում՝ ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան

  • Կազմել, ձևակերպել և վարել աշխատանքային պայմանագրեր, հավելվածներ, համաձայնագրեր և կադրային այլ փաստաթղթեր

  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերը (timesheets)

  • Ապահովել աշխատավարձի հաշվարկների ճշգրտությունը, հարկերի և պարտադիր վճարների ճիշտ հաշվարկն ու ներկայացումը

  • Վարել կադրային հաշվառում և ապահովել տվյալների ամբողջականությունն ու համապատասխանությունը օրենսդրական պահանջներին

  • Իրականացնել հաստիքից բխող այլ հաշվապահական և կադրային գործառույթներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսներ, հաշվապահություն կամ հարակից ոլորտ)

  • Աշխատանքային փորձ հաշվապահության և/կամ կադրային հաշվառման ոլորտում

  • ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրության լավ իմացություն

  • 1C ծրագրերի լավ իմացություն

  • MS Office (հատկապես Excel) լավ մակարդակ

  • Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն

  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում

  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և ժամկետներին հետևելու ունակություն

Առավելություն կլինի

  • 1C ERP կամ ԶՈՒՊ համակարգերի փորձ

  • Աշխատավարձի հաշվարկի ավտոմատացման փորձ

  • Մեծ ծավալի տվյալների հետ աշխատանքի փորձ

Ընկերության մասին
address
Հասցե
Տերյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում