Հաշվապահ / հաշվետար
ՋիԹիԲի Հոլդինգս ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ/հաշվետար։
- Աշխատավայր՝ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ, ՀՀ Արարատի մարզ, Արարատ գյուղ
Պարտականություններ
- Ընթացիկ հաշվապահական գործառնությունների իրականացում և հաշվապահական համակարգում դրանց պատշաճ արտացոլում։
- Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի ընդունում, ստուգում, ձևակերպում և հաշվառում։
- Հարկային հաշիվների դուրսգրում, տվյալների ներմուծում ՀԾ-Ձեռնարկություն համակարգ և հաշվառում։
- Հաշվապահական փաստաթղթաշրջանառության կազմակերպում, փաստաթղթերի դասակարգում և արխիվացում։
- Մատակարարների և հաճախորդների հետ հաշվարկների վարում և դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների վերահսկում։
- Ապրանքների, նյութերի և ծառայությունների ձեռքբերման և իրացման գործառնությունների հաշվառում։
- Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և այլ ակտիվների հաշվառում։
- Հաշվապահական հաշիվների պարբերական համադրում և հայտնաբերված անհամապատասխանությունների ճշգրտում։
- Հաշվապահական տվյալների ճշգրտության և ամբողջականության մշտական վերահսկողություն։
- Գլխավոր հաշվապահի կողմից տրված՝ պաշտոնի գործառույթներին առնչվող այլ մասնագիտական հանձնարարությունների կատարում։
- Սկզբնական փաստաթղթերի նախնական հավաքագրում և ստուգում։
- Ապրանքների ու նյութերի քանակական շարժի և մնացորդների հաշվառում։
- Մուտքի, ելքի, տեղափոխության և գույքագրման փաստաթղթերի պատրաստում։
- Ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ ամփոփ տվյալների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- Հաշվապահի աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա
- ՀԾ, Excel և e-Invoicing համակարգերի լավ իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
- Հաշվարկների նկատմամբ բարձր ճշտություն և ուշադրություն,
- Վերլուծական մտածողություն և պատասխանատվություն,
- Ինքնուրույն աշխատելու և աշխատանքները սահմանված ժամկետներում կազմակերպելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- կայուն աշխատանք
- մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- աշխատանք պրոֆեսիոնալ և զարգացող թիմում
- հարմարավետ աշխատանքային միջավայր
- մրցակցային աշխատավարձ՝ ըստ Ձեր փորձի և մասնագիտական հմտությունների:
Խնդրում ենք էլեկտրոնային նամակի թեմա դաշտում նշել՝ «Հաշվապահ/հաշվետար»։
«Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, քանի որ իր մեջ ներառում է դուստր կազմակերպություններ, ինչպիսիք են «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Թաուեր» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Անհաղթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Պռոշյան» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բիլդ» ՍՊԸ-ն և այլն։
Ընկերության հիմնասյունային կազմակերպություններից մեկը «Ջի Թի Բի Սթիլ»-ն է, որն իր առջև նպատակ է դրել ոչ միայն որակյալ ամրաններով ու մետաղական կոնստրուկցիաներով ապահովել հայկական շուկայի շինարարական ընկերություններին, այլև արտահանել՝ այդպիսով խթանելով Հայաստանի տնտեսությունը:
Հաջորդ կարևորագույն ընկերությունը «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ն է, որն իրականացնելու է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:
«Ջի Թի Բի Թաուեր» ընկերությունը ևս կառուցապատող ընկերություն է, որն իրականացնում է շինարարական մեծ նախագիծ Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի շուկայի հետնամասում: