Հաշվապահ-հաշվետար
«Յունիքիմ» ՍՊԸ
Նկարագրություն
Յունիքիմ ընկերությունը փնտրում է հաշվապահ-հաշվետարի
Պարտականություններ
- Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում` ՀԾ-7, E-invoicing համակարգերի միջոցով,
- Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրերում,
- Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ ծրագիր,
- E-Mark համակարգի վարում՝ ըստ գործող կանոնակարգերի և պահանջների,
- Ապրանքների համար պատվիրել համապատասխան QR կոդեր,
- Իրականացնել դրոշմապիտակների ստացման, տպագրման, վերագրման և հաշվառման գործընթացը, սահմանված չափանիշներին համապատասխան,
- Բաժանել վերագրված դրոշմապիտակները համապատասխան աշխատակիցներին և հետևել դրանց ճշգրիտ փակցմանը,
- Հետևել QR կոդերի և դրոշմապիտակների մնացորդներին՝ յուրաքանչյուր ապրանքային խմբի համար՝ անխափան գործընթացի ապահովման համար,
- Հետևել կատարման գործընթացին, վերահսկել ապրանքների վիճակը՝ վնասված կամ ոչ համապատասխան դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների հայտանաբերման համար,
- Իրականացնել վերադարձված կամ վնասված ապրանքների դրոշմապիտակների խոտանման գործընթացը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը հաշվապահական ոլորտում պարտադիր է,արտադրական ոլորտում աշխատելը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն, ՀԾ ծրագիր իմացություն (պարտադիր է)։
Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։
Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։
Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։
Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
- Արդյունաբերական քիմիկատների ներկրում
- Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
- Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
- Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում: