Հաշվապահ-հաշվետար
MG Գրուպ
Նկարագրություն
MG Group-ը փնտրում է հաշվապահ-հաշվետարի։
Պարտականություններ
- Բանկային փոխանցումների իրականացում,
- Քաղվածքների մշակում,
- Պարտքերի ստուգում,
- Այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն ֆինանսատնտեսագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում առնվազն 2 տարի,
- ՀԾ Հաշվապահ ծրագրի լավ իմացություն,
- Excel ծրագրի միջին իմացություն, բանաձևերի կիրառում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-14։00։
Գրասենյակը 7-րդ մասիվում է՝ Հունան Ավետիսյան 32 հասցեում։
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 27 MG սուպերմարկետի և 8 MG լավաշների ցանց, MG HOME տնտեսական խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am