Հաշվապահ / հաշվետար
Էլիտ Նոյ ՍՊԸ
Քաղաք`
Երևան
Աշխատավարձ`
Ամսական
250,000-250,000
Դրույք`
Լրիվ դրույք
Ոլորտ`
Հաշվապահություն, Աուդիտ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվապահ/հաշվետարի։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով,
- Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Excel և Word ծրագրերին տիրապետելու ունակություն, ՀԾ ծրագրի իմացություն,
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն լեզվի բացարձակ իմացություն, իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10.00-18.00։
Ընկերության մասին
Հասցե
Gevorg Chaush 11/5
Աշխատակիցների քանակ
1-15