Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ / Հաշվետար

Արտ-Լար

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 28.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

  • Աշխատելով ԱՐՏ-ԼԱՐ հաշվապահական ընկերությունում՝ Դուք հայտնվելու եք ջերմ, դրական և պրոֆեսիոնալ թիմում,
  • Նման թիմում աշխատելու դեպքում Դուք մասնակցելու եք բազմաթիվ կորպորատիվ երեկույթների և տոնական միջոցառումների,
  • Առաջադիմելու դեպքում ունենալու եք հաստիքի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում։

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով,
  • Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Excel և Word ծրագրերին տիրապետելու ունակություն, 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հայերեն լեզվի բացարձակ իմացություն, իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Տրամաբանական մտածողություն,
  • Նպատակին ուղղված և նոր հմտություններ սովորելու ցանկություն՝ լավագույն արդյունքների հասնելու համար։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա,
Ժամերը՝ 9:00-18:00,
Ընդմիջում՝ 13:00-14:00,
Սրճդադարի ժամեր՝ 9:30-10:15 և 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 15 րոպե։

Ընկերության մասին
address
Հասցե
Գարեգին Նժդեհ 48/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
010444008

2003 թ.-ից զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը, «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների հսկայական բազա: Այսօր ընկերությունը ունի ավելի քան 150 աշխատակից և 1000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը որակով և ժամանակին մատուցում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական, կադրային հաշվառման, խորհրդատվության և 1C լուծումների ծառայություններ: 2015 թ.-ից «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը Ժենևա Գրուպ Ինթերնեյշնլ / GGI համաշխարհային հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ալյանսի էքսկլյուզիվ անդամն է Հայաստանում: Այս անդամակցումը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝ մեր հաճախորդներին էլ ավելի օգտակար լինելու համար: Մենք հանդիսանում ենք կապող օղակ մեր հաճախորդների և աշխարհի գրեթե 120 երկրներում գործող GGI-ի անդամների միջև, ինչով աջակցում ենք իրենց միջազգային շուկա դուրս գալու հարցում: 2016 թ.-ին ընկերությունը դարձավ Գերմանական Տնտեսական Միավորման / DWV հիմնադիր անդամներից մեկը: DWV-ի հետ միասին մենք աջակցում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում