
Հաշվապահ / հաշվետար
Կատրան ՍՊԸ
Կատրան ՍՊԸ աշխատանքի է հրավիրում հաշվապահ/ հաշվետարի։
Պարտականություններ․
- Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին
- ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում
- Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդրել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին,և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
- ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծման ողջ գործընթացի լիարժեք տրիապետում
- Հիմնական միջոցների հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ
- Հարկաշին հաշվետվությունների կազմում (ԱԱՀ, Եկամտային, Շահութահարկ)
- Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը և տեղափոխման փաստաթղթերը ձևակերպել ծրագրային բազաներում
- Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացներ
- Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները
Պահանջվող որակավորումները
- Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներմուծմամբ կամ առևտրով զբաղվող ընկերությունում,
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ,
- ՀԾ և E-invoicing ծրագրերի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ( Word, Excel, PowerPoint կամ նմանատիպ այլ
- ծրագիր):
- Գերազանց վերլուծական հմտություններ,
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Համագործակցում/թիմային աշխատանք
- Գերազանց հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերերենի իամցությունը ցանկալի:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ․հասցեին։
Կատրան ՍՊԸ - ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, ունի 20 տարվա պատմություն ։ Աշխատում ենք ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ, ապահովելով մշտական բարձր որակ և արագ առաքում:
Ապրանքների ներմուծումը իրականացվում է Նորվեգիայից, Վիետնամից, Էկվադորից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: