Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ Հաշվետար

Էկոֆորմ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
03.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էկոֆորմ Սահմանափակ Պատասխանատվությանբ Ընկերությունը հրավիրում է աշխատանքի աշխատանքային փորձ ունեցող հաշվապահ-հաշվետարի։

Պարտականություններ

  • Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում` ՀԾ-7, E-invoicing համակարգերի միջոցով,
  • Վաճառքներիրի ձևակերպում և կազմակերպում ՀԾ ծրագրերում,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ ծրագիր,
  • Գումարների մուտք,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականությունները,

Պահանջվող որակավորումները՝

  • Աշխատանքային փորձը պարտադիր է,
  • ՀԾ-7, ՀԾ վաճառք, E-invoicing ծրագրերի իմացությունը պարտադիր է,
  • Excell-ի իմացությունը պարտադիր է,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • ՀԾ վաճառքների կառավարման իմացությունը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն և լեզուների իմացություն ցանկալի է,
  • Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու հմտություններ,

Անձնական հմտություններ`

  • Աշխատասեր
  • Նպատակասլաց
  • Կազմակերպչական հմտություններ
  • Հաղորդացման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,

Աշխատանքային ժամերը` երկուշաբթիից-շաբաթ, 9:00-18:00.

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձանց խնդրում ենք CV նկարով ուղարկել էլ․ հասցեին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցին կհրավիրվեն պահանջներին համապատասխանող թեկնածուները:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/17
address
Աշխատակիցների քանակ
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում