Հաշվապահ-գանձապահ
«Հայավտոկայարան» ՓԲԸ
Նկարագրություն
«Հայավտոկայարան» ՓԲ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժնի հաշվապահի։
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում,
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Բանկային գործառնությունների ձևակերպում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Եկամուտների, ծախսերի հաշվառում,
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում,
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վերապատրաստման դասընթացների մասնակցություն,
- 3 /երեք/ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու, հաղորդակցվելու հմտություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն:
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակեսագրականը (CV)։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00։