Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ (Full Service Consulting)

Talentus HR

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
29.07.2026

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր՝ Full Service Consulting ընկերությունը, փնտրում է փորձառու և պատասխանատու Հաշվապահի, ով տիրապետում է ՀԾ ծրագրին և պատրաստ է միանալ ընկերության մասնագիտական թիմին։

Պարտականություններ

  • Հաշվապահական և հարկային գործառնությունների իրականացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Հաշիվ-ապրանքագրերի կազմում և մուտքագրում,
  • Աշխատավարձերի հաշվարկ և հարկային հաշվետվությունների կազմում,
  • ՀԾ ծրագրում ֆինանսական տվյալների վարում և մշակում,
  • Ֆինանսական փաստաթղթաշրջանառության վերահսկում և արխիվացում,
  • Պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահություն/Ֆինանսներ մասնագիտությամբ,
  • Առնվազն 3+ տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
  • ՀԾ ծրագրի պարտադիր իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների խորացված գիտելիքներ,
  • Մանրամասնության նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և բարձր պատասխանատվություն,
  • Թիմում աշխատելու և ժամկետներում խնդիրները լուծելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Միանալով ընկերությանը Դուք կունենաք՝

  • Մրցակցային վարձատրություն,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Ընկերության աջակցող և պրոֆեսիոնալ թիմային միջավայր։

Աշխատանքային հասցե՝ Չարենց 70|8:

Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա, երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-18:00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում