Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ-ֆինանսիստ / ղեկավարի օգնական

VapeStore.am

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաշվապահություն, Աուդիտ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
01.11.2026

Նկարագրություն

Փնտրում ենք հաշվապահ-ֆինանսիստ / ղեկավարի օգնական՝ երկարաժամկետ համագործակցության և մասնագիտական զարգացման հնարավորությամբ։

Փնտրում ենք ակտիվ, շարժուն և պատասխանատու երիտասարդ մասնագետի, ով ունի հաշվապահության և ֆինանսների հիմնական գիտելիքներ և ցանկանում է գործնական աշխատանքի ընթացքում զարգացնել իր մասնագիտական հմտությունները։

Աշխատակիցը կաշխատի անմիջապես ղեկավարի հետ և աստիճանաբար կներգրավվի մի քանի ընկերությունների հաշվապահական, ֆինանսական և կազմակերպչական գործընթացներում։

Մեզ համար կարևոր է ոչ միայն թեկնածուի այսօրվա փորձը, այլ նաև սովորելու, զարգանալու, ինքնուրույն մտածելու և ժամանակի ընթացքում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու ցանկությունը։

Աշխատանքի ընթացքում հնարավոր է նաև լրացուցիչ մասնագիտական ուսուցում և համապատասխան դասընթացների մասնակցություն։

Պարտականություններ

  • Ընկերությունների հաշվապահական հաշվառման վարում

  • Հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխություններին հետևում և դրանց ճիշտ կիրառում

  • Հաշվետվությունների, հարկերի, վճարումների և փաստաթղթերի հետ աշխատանք

  • Եկամուտների, ծախսերի, պարտքերի և դրամական հոսքերի վերահսկում

  • Ընկերությունների ֆինանսական վիճակի վերլուծություն և ներկայացում ղեկավարին

  • Բանկերի, պետական մարմինների և գործընկերների հետ աշխատանք

  • Փաստաթղթերի ստացում և փոխանցում

  • Ղեկավարի ընթացիկ աշխատանքային և կազմակերպչական հանձնարարությունների կատարում

  • Անհրաժեշտության դեպքում ղեկավարի համար վարորդական գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Հաշվապահության և ֆինանսների գիտելիքներ
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն կամ այն արագ յուրացնելու պատրաստակամություն
  • Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու ունակություն
  • Վարորդական իրավունք
  • Սեփական ավտոմեքենայի առկայություն
  • Աշխատանքային օրվա ընթացքում տեղաշարժվելու պատրաստակամություն
  • Պատասխանատվություն և ճշտապահություն
  • Ինքնուրույն և օպերատիվ աշխատելու ունակություն
  • Սովորելու և մասնագիտական աճի ցանկություն
  • Էլեկտրական ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։ Ընկերության տարածքում առկա է լիցքավորման հնարավորություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը համատեղում է հաշվապահական, ֆինանսական և կազմակերպչական գործառույթներ, ուստի նախատեսված է այն թեկնածուի համար, ով նախընտրում է ակտիվ և բազմաբնույթ աշխատանք, այլ ոչ միայն գրասենյակային հաշվապահություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 333 20820

Կազմակերպությունը հաճախորդների ընձեռնում է հնարավորություն օգտվելու տարատեսակ ծխախոտային արտադրանքներից և դրանց փոխարինիչներից, դարձնում հաճախորդների փորձը յուրօրինակ, օգնում վերջիններիս կատարել գիտակից ընտրություն և ստեղծում հարմարավետ միջավայր բոլորի համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում