Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ- Ֆինանսիստ

«Վիրտուլեքս» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
09.03.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Վիրտուլեքս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի, ֆինանսիստի` լրիվ աշխատանքային օրվա աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը` բանակցային, աշխատանքի սկիզբը`պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից:

Պարտականություններ

  • Իրականացնել հաշվապահական հաշվառում
  • Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն
  • Ներմուծման գործարքների հաշվառում /ԵԱՏՄ և 3-րդ երկրներ/
  • Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում
  • Հաշվետվությունների կազմում, հաշվարկային փաստաթղթերի կազմում և դուրս գրում
  • Բանկային հաշիվների շարժի մուտքագրում
  • Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում
  • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն՝ ֆինանսական, տնտեսագիտական և հաշվապահական ոլորտներում
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճկուն աշխատելու ունակություն
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, հատկապես՝ վերջնաժամկետների պահպանման ունակություն,
  • Հաղորդակցման, բանակցելու հմտություններ
  • Համակարգչի իմացություն՝ (MS office),
  • Աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում առնվազն 2 տարի
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն

Հավելյալ նշումներ

Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում