
Հաշվապահ, ֆինանսական բաժնի աշխատակից
ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ
Նկարագրություն
Վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերության գրասենյակում պահանջվում է հաշվապահ:
Աշխատավարձը սկսած` 250 000 դրամից,
Գրասենյակի հասցե՝ ք․Երևան, Ազատության 14:
Պարտականություններ
- Ծախսերի հաշվառում՝ taxservice.am համակարգից մուտք ՀԾ ծրագիր և համապատասխան ձևակերպումների կատարում,
- Անկանխիկ և կանխիկ գործառնությունների ձևակերպումներ,
- Մանրածախ վաճառքների հաշվառում,
- Պաշարների հաշվառում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական ուղղվածությամբ,
- Աշխատանքային փորձ որպես հաշվապահ նվազագույնը 3 տարի ՊԱՐՏԱԴԻՐ,
- Հաշվապահական գիտելիքներ ՊԱՐՏԱԴԻՐ,
- ՀԾ ծրագրի լավ իմացություն,
- MS Excel-ի լավ իմացություն,
- Աշխատասիրություն,
- Թիմային աշխատանք:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ-ուրբ՝ 10։00-19։00, շաբաթ՝ 10։00-16։00, ընդմիջում ՝ 13։00-14։00
Դիմել կարող են միայն նշված պահանջներին համապատասխան անձինք, խնդրում ենք խնայել մեր և Ձեր ժամանակը։
Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։
Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)