Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ / Ավագ հաշվապահ

Աշուղյան Կապիտալ ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 07.02.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու

Նկարագրություն

Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունը համագործակցության է հրավիրում սկսնակ (մասնագիտական կրթություն ունեցող, սակայն մասնագիտական ստաժ չունեցող) հաշվապահի, ինչպես նաև մինչև 3 տարի փորձով հաշվապահի ու ավագ հաշվապահի:

Անհրաժեշտ հմտություններ

  • Պարտադիր բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Հարկային և աշխատանքային օրենսգրքերից օգտվելու ունակություն,
  • MS Office, ՀԾ Հաշվապահ-7 ծրագրերի իմացություն,
  • Ռուսերենի իմացություն (խոսակցական մակարդակ)։

Աշխատավարձ

Մասնագետն ինքը պետք է առաջարկի իր մասնագիտական կարողությունների արժեքը շաբաթական 40-ժամյա աշխատանքի դեպքում:

Աշխատանքային ժամերը

երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։30 - 17։30։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք․ Երևան 0012, Մանուշյան 60
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Աշուղյան Կապիտալ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին հաշվապահական հաշվառման մեջ երկարամյա փորձ ունեցող, տնտեսագիտության թեկնածու Արամ Հրանտի Աշուղյանի կողմից: Ընկերության հիմնադրումն ու զարգացումը, որպես աութսորսային ընկերություն, կատարվել է ավանդական հաշվապահական հաշվառման դպրոցի կողմից մշակված և պահպանվող սկզբունքների և արդի տեխնոլոգիաների առաջանցիկ ներդրման ու ակտիվ կիրառման հենքի վրա՝ 3A Partners ապրանքանիշի ներքո:

Ընկերության անձնակազմն առաջնորդվում է գործընկեր հանդիսացող հաճախորդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց շահերի առավելագույն պաշտպանությամբ՝ գործող օրենսդրության պահպանմամբ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում