Հաշվապահ-ավագ հաշվապահ
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունը զբաղվում է հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար անհրաժեշտ պարագաների վաճառքով
Պարտականություններ
- Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում
- Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում
- Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում
- ԵԱՏՄ-ից ներմուծման վիճակագրական հաշվետվությունների կազմում Trade.gov.am կայքով
- Ներմուծման հայտարարագրի և հայտարարության կազմում
- Ձեռք բերված ապրանքա-նյութական արժեքների, ստացված ծառայությունների հաշվառման աշխատանքների կատարում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ (պարտադիր)
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
- MC Office և Microsoft Excel-ի իմացություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և կազմակերպչական հմտություններ
- Թիմային միջավայրում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը՝ 6-օրյա, 09:00-18:00
Աշխատանքի վայրը՝ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված համարով։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։